Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ծերունական մառա՞զմ

Ծերունական մառա՞զմ
14.10.2013 | 06:57

Հանրահայտ Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով նա տեղեկացրել էր, թե իբր Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին Գյուլիստանի պայմանագրով, և, ըստ այդմ էլ՝ կոչ էր անում այցելել Ղարաբաղ և այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս, վերջին օրերին խախտել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անդորրը:

irates.am-ը Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանից հետաքրքրվեց, թե Զորի Բալայանի հայտարարությունը ի՞նչ արձագանք է գտել Ղարաբաղում:
Կարեն Օհանջանյանն անակնկալի եկավ, ասաց, որ տեղյակ չէ, հետաքրքրվեց, թե որտեղ է այն տպագրվել և ինչպես կարող է ծանոթանալ այդ նամակին:
«Ես չեմ հավատում, որ նա այդպիսի հայտարարություն է արել: Իսկ եթե անգամ արել է նման հայտարարություն, ապա դա կապված է նրա տարիքի հետ»,-մեր զրույցի ժամանակ ասաց Կարեն Օհանջանյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ